Բոլթոնը շնորհակալ է Վրաստանի իշխանություններին Վենեսուելայի հարցում աջակցության համար30 հունվարի 2019 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Վրաստանի կողմից Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու համար: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ՝ երախտագիտություն հայտնելով Վրաստանի կողմից Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու համար: Մենք քննարկել ենք նաև երկկողմ հարաբերությունների այլ կարևոր հարցեր, այդ թվում աջակցությունը և համագործակցության զարգացումն անվտանգության ոլորտում»,-ասվում է Բոլթոնի հայտարարության մեջ, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հեռախոսազրույցներ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հունվարի 23-ին Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոն իրեն ժամանակվոր նախագահ է հռչակել: Որպես երկրի օրինական ղեկավար Գուաիդոյին արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Վրաստանը, Ալբանիան: Ցուցացարներին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը և Չինաստանի ղեկավարը: Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում: Հ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապտում․ Նա 2 պատճառ է նշել՝ ինչու Փաշինյանը չի այցելել հուշահամալիր Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել էին Սարդարապատ Տավուշի և Լոռու` հեղեղումներից տուժած համայնքները հայտարարվել են աղետի գոտի Կառավարությունը որոշում է ընդունել Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը |