Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Լարսը բաց է![]() 31 հունվարի 2019 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքների ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի ավտոճանապարհին բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |