Կաթողիկոսը մեկնել է Ավստրալիա հովվապետական այցով

Կաթողիկոսը մեկնել է Ավստրալիա հովվապետական այցով

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հովվապետական այցով մեկնել է Ավստրալիա: Այցը կկայանա Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և թեմական խորհրդի հրավերով:

Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և գավազանակիր Հոգեշնորհ Տեր Անանիա աբեղա Ծատուրյանը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---