Մադուրոն 1 մլրդ եվրո կհատկացնի Վենեսուելայի բարեկարգմանը31 հունվարի 2019 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի իշխանությունները բարեկարգման ծրագիր են սկսում, որը կոչվում է «Հիասքանչ Վենեսուելա՝ միասին ամեն ինչ հնարավոր է»: Այդ մասին նա գրել է իր Twitter-ում: Ըստ Մադուրոյի, ծրագրի շրջանակում նախատեսվում է 1 մլրդ եվրո ծախսել Վենեսուելայի 62 ամենախիտ բնակեցված քաղաքներում: Նպատակն է, որ այդ քաղաքները «ամենագեղեցիկն ու ժամանակակիցը դառնան Լատինական Ամերիկայում»: Վերջին տարիներին Վենեսուելան տնտեսական ճգնաժամի մեջ է: Տարեկան գնաճը հասնում է գրեթե 1 700 000%-ի: Պարտքերը գնահատվում են $100-150 մլրդ, գրում է «Վեդոմոստին: Կառավարությունն արդեն մի քանի տարի է, ինչ չի հրապարակում վիճակագրությունը, սակայն Ազգային ժողովը փորձում է հետևել տնտեսական իրավիճակին: Ըստ ԱՄՀ-ի, 2019-ին գնաճը Վենեսուելայում կարող է հասնել 10 000 000%-ի: ՀՆԱ-ն 2013-17թթ. անկում է ապրել 40%-ով, իսկ 2018-ին՝ 18%-ով: Հունվարին տեղի է ունեցել Մադուրոյի երդմնակալությունը՝ նա նախագահի պաշտոնը ստանձնել է երկրորդ անգամ: Դա վերածվեց զանգվածային բողոքի ցույցերի: Ընդդիմության առաջնորդ և Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուաիդոն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել: ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |