ՀՀ-ն նորագույն պատմության ռեկորդ է սահմանել արտահանման ծավալներով![]() 31 հունվարի 2019 - 12:58 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականին ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $2․412 մլրդ՝ գերազանցելով 2017-ի ցուցանիշը 7․8%-ով։ Այս մասին է հայտնում Ազգային վիճակագրական ծառայությունը 2018-ի դեկտեմբերի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող օպերատիվ տվյալների վերաբերյալ տեղեկագրում։ 2 տարի անընդմեջ ՀՀ-ից արտահանումը գերազանցում է $2 մլրդ շեմը։ Անկախությունից ի վեր՝ մինչև 2017 թվականը, երբ արտահանումը գերազանցեց $2.242 մլրդ-ը, երկիրն այդ շեմը չէր հատել։ 2017-2018 թթ․ ցուցանիշներն, այսպիսով, ռեկորդային են նորանկախ ՀՀ պատմության մեջ։
Ներմուծումն 2018-ին աճել է 21.1%-ով, գերազանցելով $4.963 մլրդ-ը։ Արտաքին առևտրի բացասական սալդոն ևս աճել է՝ կազմելով $2,721 մլրդ՝ 2017-ի $1․940 մլրդ դիմաց։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |