Պատրիարք Կիրիլը հորդորել է հոգևորականներին նպաստել ԼՂ կարգավորմանը

Պատրիարք Կիրիլը հորդորել է հոգևորականներին նպաստել ԼՂ կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ուղղափառ եկեղեցու և մահմեդական դավանանքի ներկայացուցիչները ի վիճակի են օգնել քաղաքական գործիչներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, ԱՊՀ Միջկրոնական խորհրդի համանախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպմանը:

«Եթե դա կախված լիներ միայն կրոնական գործիչներին, ապա, կարծում եմ, այդ հիմնախնդիրը վաղուց լուծված կլիներ: Բայց դա ոչ միայն մեզանից է կախված, ուստի այդ համատեղ կարծիքը դրական ազդեցություն կունենա նաև քաղաքական գործիչների վրա՝ դրդելով նրանց, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով և փոխադարձ գոհունակությամբ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---