Զախարովա. Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի կառուցողական շփումները![]() 31 հունվարի 2019 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի կառուցողական շփումները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ իր ամենշաբաթյան ճեպազրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը: «Մեր դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է...Մենք բարեխճորեն ենք կատարում մեր միջնորդական գործառույթը և, ինձ թվում է, որակյալ: Մենք ողջունում ենք այն քաղաքական շփումները, որ վերջին շրջանում տեղի են ունեցել Երևանի և Բաքվի միջև տարբեր մակարդակներով: Ռուսաստանում լսել են այն կառուցողական գնահատականները, որոնք հնչել են երկու երկրների մայրաքաղաքներից: Մենք կարծում ենք, որ դա առաջ շարժվելու ճիշտ ուղի է»,-ասել է Զախարովան: Ավելի վաղ Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ոչ ֆորմալ հանդիպում են ունցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |