Բելառուսում փողոցային ակցիաների անցկացման համար վարձավճար կգանձեն

Բելառուսում փողոցային ակցիաների անցկացման համար վարձավճար կգանձեն

PanARMENIAN.Net - Ոչ պետական փողոցային միջոցառումները, բողոքի ակցիաները, ցույցերը, պիկետները, համերգները, Բելառուսում այսուհետ վճարովի կլինեն:

Միջոցառումների կազմակերպիչները պարտավոր կլինիեն գումար մուծել հասարակական կարգի պահպանման և բուժսպասարկման, տարածքի մաքրության հետ կապաված ծառայությունների համար, գրում է Deutsche Welle-ն:

Փողոցային ակցիայի կազմակերպիչն առաջին հերթին պետք է վճարի միլիցիային հասարակական կարգի պահպանության համար: Մինչև 10 մարդու մասնակցությամբ միջոցառման դեպքում հարկ կլինի վճարել 3 բազային միավոր՝ մոտ 31 եվրո, մինչև 100 մարդու դեպքում՝ 25 բազային միավոր՝ մոտ 260 եվրո, 1000 մարդու դեպքում՝ 150 բազային միավոր կամ 1555 եվրո, ավելի քան 1000 մասնակցի դեպքում՝ 250 բազային միավոր կամ ավելի քան 2590 եվրո:

Ընդդիմության ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ այդ ծախսերը չափազանց մեծ կլինեն իրենց համար:

Ինչպես նշում են բելառուս փորձագետները, փողոցային միջոցառումների կազմակերպիչներն ու մասնակիցները հարկատուներ են, իսկ իրավապահները, ինչպես և բժիշկներն ու մաքրություն ապահովողները վճարվում են բյուջեից, այսինքն այդ նույն հարկատուների հաշվին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---