Իրանի նախագահը կթույլատրի ամերիկյան դիվանագիտական գրասենյակ բացել Թեհրանում14 հուլիսի 2008 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստակամություն է հայտնել Թեհրանում ամերիկյան դիվանագիտական գրասենյակ բացելու հարցում: Այդ մասին նա հայտնել է կառավարության նիստից հետո, ընդգծելով, որ ողջունում է իր երկրի ժողովրդի եւ ԱՄՆ-ի միջեւ կապերի ընդլայնման գաղափարը: Ահմադինեժադը հավելել է, որ որեւէ պաշտոնական հարցում չի ստացել Վաշինգթոնից:Հունիսին ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ ամերիկյան կառավարական շրջաններում քննարկվում է Թեհրանում ԱՄՆ-ի ներկայացուցչության բացման մասին հարցը: Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները ընդհատված են 1980 թվականից Իրանի մայրաքաղաքում ծայրահեղականների կողմից ԱՄՆ դեսապանատան գրավումից հետո 1979 թվականի նոյեմբերին: Վաշինգթոնն ու Թեհրանը պարբերաբար խնդիրներ են ունենում իրանական միջուկային ծրագրի, ինչպես նաեւ Իսրայելի ու Մերձավոր Արեւելքում ամերիկյան օբյեկտների նկատմամբ իրանական սպառնալիքների պատճառով: ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը բազմաթիվ անգամներ առաջարկել է Իրանին քաղաքական երկխոսություն սկսել` Թեհրանի կողմից ուրանի հարստացման դադարեցման մասին Անվտանգության խորհրդի բանաձեւի կատարման դեպքում: Իրանն իր շահերը ներկայացնող բաժինն ունի, որը տեխնիկապես հանդիսանում է Պակիստանի դեսպանատան մասը: Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է շվեյցարական դեսպանատունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |