Մինսկն առաջարկում է վերելակների համատեղ արտադրություն հիմնել ՀՀ-ում![]() 31 հունվարի 2019 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը պատրաստ է մասնակցել ՀՀ-ում ուղևորատար տրանսպորտի շարժակազմի թարմացմանը և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Այդ մասին Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն խոսել է Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ, հայտնում է Բելտա գործակալությունը: Առաջիկայում Հայաստան կգործուղվի «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանի պատվիրակությունը: Ըստ Անդրեյչենկոյի, բելառուսական կողմը հուսով է, որ համատեղ արտադրության մասին որոշում կկայացվի: Խոսնակը նշել է, որ հայ-բելառուսական ապրանքաշրջանառությունն աճում է և պետք է դուրս գալ կոոպերացիայի նոր մակարդակի: Նա հույս է հայտնել նաև, որ կրագացվի Մինսկն ու Երևանը քույր քաղաքներ հռչակելու որոշման ընդունումը, որն այժմ հայկական կողմն է քննարկում: Արմեն Ղևոնդյանն իր հերթին ասել է, որ պատրաստ է նպաստել երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրի զարգացմանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզում վերելակների արտադրություն կհիմնվի։ Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրոգրողների հետ զրույցում հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետություն այցի հրավերի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |