Պոլիտեխնիկն ու Քյոլնի տեխնիկական համալսարանը կգործակցեն

Պոլիտեխնիկն ու Քյոլնի տեխնիկական համալսարանը կգործակցեն

PanARMENIAN.Net - Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել: Հուշագրի համաձայն` նշված բուհերը կզարգացնեն գիտական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Փաստաթուղթն ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Արարողությանը ներկա է եղել պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ և քննարկել է գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարները:

ՀՀ վարչապետը հանդիպել է Քյոլնի տեխնիկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո` թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթով:

Քյոլնի տեխնիկական համալսարանը հիմնադրվել է 1388 թվականին: Կենտրոնական Եվրոպայում հիմնադրված վեցերորդ համալսարանն է: Այն իր ուսանողների թվով գերմանական համալսարանների մեջ երրորդն է (Մյունխենի և Հագենի համալսարաններից հետո):

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---