Նախագահն առանց առարկությունների ստորագրել է մի շարք անձանց ներման մասին վարչապետի առաջարկությունը![]() 31 հունվարի 2019 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը: Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն: Ըստ շրջանառվող տեղեկությունների, վարչապետին ներկայացված ներման խնդրագրերում էր նաև մեծ աղմուկ հանած, Իոսիֆ Աղաջանովի գործով սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի խնդրագիրը։ Ինչպիսի եզրակացություն է տվել վարչապետը Ենոքյանի հավանական խնդրագրին, հայտնի չէ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |