Ադրբեջանի ԱԳՆ. Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ![]() 1 փետրվարի 2019 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ հայկական կողմը բացառում է «տարածքներ հանուն խաղաղության» բանաձևը, հայտարարել է, թե Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: «Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ։ Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հիմքում հենց հայկական զորքերի դուրսբերումն է Ադրբեջանի գրավյալ տարածքներից», - ասված է հայտարարության մեջ, հայտնում է Interfax.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նաև հղում է արվում ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերին: «Այդ պահանջը արտացոլված է ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերում, ինչպես նաև գրեթե բոլոր փաստաթղթերում, որոնք ընդունվել են միջազգային կազմակերպությունների կողմից հակամարտության կարգավորման շրջանակում։ Հարց է առաջանում՝ Փաշինյանի այս դիրքորումը նշանակում է, որ նա հրաժարվո՞ւմ է բանակցություններից»,-ասվում է հայտարարության մեջ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը Արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններում չի կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Ավելի վաղ Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ոչ ֆորմալ հանդիպում են ունցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |