Բաղրամյան 26-ից գողացված հուշադրամները կրկին իրենց տեղում են

Բաղրամյան 26-ից  գողացված հուշադրամները կրկին իրենց տեղում են

PanARMENIAN.Net - Բաղրամյան 26 հասցեից գողացված հուշադրամները կրկին իրենց տեղում են հայտնվել: Նախաքննությունը շարունակվում է:

Հունվարի 31-ին նախաքննական մարմին տեղեկություն էր ստացվել, որ հուշադրամները, որոնք առերևույթ գողացվել էին, արդեն իրենց տեղում են։ Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հուշամեդալաները հունվարի 30-ին գողացած և հունվարի 31-ին վերադարձրած անձի կամ անձնաց ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները. հայտնում է Aysor.am-ը Քննչական կոմիտեի վրա հղումով։

Հունվարի 30-ին Երևանի Բաղրամյան 26 հասցեից հուշադրամներ գողանալու դեպքի առթիվ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով,

Նույն օրը՝ հունվարի 30-ին, զննության է ենթարկվել դեպքի վայրը: Նշանակվել է մատնադրոշմային և գենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել է 2 տասնյակից ավելի անձ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում՝ 4 հատ հուշադրամ են գողացել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---