Բրազիլիայում ամբարտակի փլուզումից 110 մարդ է մահացել

Բրազիլիայում ամբարտակի փլուզումից 110 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Բրազիլիայում ամբարտակի փլուզումից զոհվածների թիվը հասել է 110-ի: Զոհվածներից 71-ի ինքնությունը պարզվել է: Անհետ կորած է համարվում 238 մարդ, գրում է Lenta.ru-ն Globo հեռուստաալիքի վրա հղումով:

Ամբարտակը պատկանում է Vale ընկերությանը՝ այդտեղ մետալուրգիական արդյունաբերության թափոններ պարունակող ջուր էր պահվում: Հունվարի 25-ին ամբարտակը փլուզվել է՝ ջրի հոսքերը թափվել են բնակելի տների վրա Բրումադինյու շրջանում:

Տուժածների և անհետ կորածների որոնումները շարունակվում են: Ենթադրվում է, որ փրկարար աշխատանքները կարող են մի քանի շաբաթ տևել: Ըստ իշխանությունների, նմանատիպ բնութագրերով ամբարտակների կեսը Բրազիլիայում պատշաճ վիճակում չէ և դրանց մասնակի փլուզման հավանականությունը մեծ է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---