Ճապոնիան աշխատանքային վիզա չի տա Թուրքիայի քաղաքացիներին 1 փետրվարի 2019 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի իշխանությունները չեն ներառել Թուրքիան այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր աշխատանքային վիզաներով, ինչը վրդովմունք է առաջացրել թուրք դիվանագետների շրջանում: Ճապոնիայի մուտքի արտոնագրերի համակարգում փոփոխությունների շնորհիվ 2019-ի ապրիլից երկիր կարող է մուտք գործել մինչև 500,000 օտարերկրյա աշխատող: Սակայն թուրքեր նրանց թվում չեն լինի՝ Թուրքիան այն երկրների ցանկում է, որոնց քաղաքացիներին այդ կարգի մուտքի արտոնագրեր չեն տրվի, գրում է Lenta.ru-ն Anadolu-ի վրա հղումով: Այդ որոշումը զայրացրել է թուրք քաղաքական գործիչներին: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ դա չի արտացոլում երկու երկրների խորապես բարեկամական հարաբերությունները և հավելել է, որ ցուցակները պետք է վերանայվեն, «որքան հնարավոր է արագ»: Թուրքիայում Ճապոնիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դժգոհություն հայտնելու համար: Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ճապոնիայի կառավարությունը որոշել է բարեփոխել երկրի վիզային համակարգը, երկիր օտարերկրյա աշխատուզ և զբոսաշրջիկներ ներգրավելու նպատակով: Նոր չափանիշներն ուժի մեջ կմտնեն 2019-ի ապրիլին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |