Վարչապետ. Հայ-գերմանական օրակարգում հատուկ տեղ ունեն միջխորհրդարանական հարաբերությունները 1 փետրվարի 2019 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Միջխորհրդարանական հարաբերությունները հայ-գերմանական օրակարգում հատուկ տեղ են զբաղեցնում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ աշխատանքային ընթրիք-հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի կանցլերի աշխատակազմի և ԳԴՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ ունի: ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է գերմանացի խորհրդարանականների հետ ակտիվ շփումները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հեղափոխությունը եկավ հաստատելու մեր ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ազատությունների ապահովմանը: Սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որը վերահաստատվեց 2018 թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքներով: Ամեն բան անելու ենք, որ ամրապնդենք ժողովրդավարական ինստիտուտները»: Հանդիպմանը քննարկվել են հայ-գերմանական համագործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, Հայաստան–Եվրամիություն գործընկերությանը, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին վերաբերող հարցեր: Փետրվարի 1-ին Բեռլինում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության` Նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդես կգա ելույթով: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |