Վանեցյան. «Երևան» հիմնադրամը 1.807 մլրդ դրամ է վերականգնել պետբյուջե

Վանեցյան. «Երևան»  հիմնադրամը    1.807 մլրդ դրամ  է վերականգնել պետբյուջե

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «Երևան» հիմնադրամի կողմից պետբյուջե է վերականգնվել 1.807մլրդ դրամ:

Անցկացված ստուգումների ժամանակ պարզվել է, որ հիմնադրամի միջոցների մի մասը վատնվել է, մի մասն էլ ոչ նպատակային է ծախսվել:

«Գործի շրջանակում հիմնավորվել է 1.807մլրդ դրամի կորուստ, որն ամբողջությամբ վերականգնվել է պետբյուջե», - ասել է Վանեցյանը:

Ավելի վաղ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել հիմնադրամի յուրացումների դեպքով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---