«Ստեփան Գիշյան» հիմնադրամը 2019-ի դրամաշնորհային մրցույթ է հայտարարում 1 փետրվարի 2019 - 15:30 AMT PanARMENIAN.Net - «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։ Բարեգործական հիմնադրամն օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի բացառապես ՀՀ տարածքում։ Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում առավելություն կտա այն ծրագրերին, որոնք՝ • միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը, • նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, • օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ, • կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ, • կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց: Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը 4,000,000 դրամ է: Մրցույթի և դիմելու կարգի մանրամասներին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Լրացնել օնլայն դիմում հայտը կարելի է հղումով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» |