Վանեցյան. ԱԱԾ համազգեստի փոփոխությունն ավելորդ բեռ չի լինի բյուջեի վրա![]() 1 փետրվարի 2019 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների համազգեստի դիզայնը փոխվում է համազգեստի համար տրամադրվող նույն գումարի շրջանակում՝ դրա վրա թանկարժեք դիզայներներ չեն աշխատում: Այդ մասին հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ բացառելով պետական միջոցների վատնումը: «Պետական բյուջեի վրա մեր համազգեստի փոփոխությունը որևէ ավելորդ ծախս չի նստելու»,-վստահեցրել է ԱԱԾ պետը՝ պնդելով, որ համազգեստի փորձնական տարբերակը զրահապատ չէ, հայտնում է Yerkir.am-ը: Նա հավելել է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստը չի փոխվել արդեն 50 տարի, դրանով է պայմանավորված համազգեստների փոփոխման անհրաժեշտությունը։ «Ժամանակին փոխվել են շևրոնները, ԽՍՀՄ–ի փոխարեն գրվում է Հայաստանի Հանրապետություն, բայց համազգեստը չի փոխվել»,–նշել է նա՝ հավելելով, որ այն համազգեստն, որ ինքը կրում է, մեծ ոգևորություն է առաջացրել ԱԱԾ աշխատակիցների շրջանում, և բոլորը փորձում են այդ համազգեստը հագնել: Նա շեշտել է, որ դա փորձնական տարբերակ է. «Տաբատը մեր հիմնական համազգեստի տաբատն է, բաճկոնն է ավելացել։ Բաճկոնն էլ որպես այդպիսին ունեինք համազգեստի ցանկում, միայն մի քանի բան է փոխվել: Սա շատ լավ բան է, նախ համազգեստը պետք է հարմար լինի, որովհետև այն կրողները ամբողջ օրը, լինում է նաև՝ մի քանի օր, համազգեստի մեջ են լինում: Համազգեստը աչքի համար նաև գեղեցիկ պիտի լինի»: Նա հավելել է, որ կարգադրել է, որ առաջին հերթին փոխվեն Սահմանապահ զորքերի, հսկիչ անցագրային կետերի զինծառայողների համազգեստները, որովհետև ՀՀ եկող զբոսաշրջիկները, օտարերկրյա քաղաքացիները սահմանին առաջինը Սահմանապահ զորքերի աշխատակիցների հետ են շփվում: «Իսկ նրանք զինվորական շատ խիստ համազգեստով են, փողկապով, ինչը օտարերկրացիներին հիշեցնում է խորհրդային տարիները»,-ասել է Վանեցյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |