Google-ի, Amazon-ի և Facebook-ի ղեկավարությունը կմասնակցի ՏՏ երևանյան կոնգրեսին

Google-ի, Amazon-ի և Facebook-ի ղեկավարությունը կմասնակցի ՏՏ երևանյան կոնգրեսին

PanARMENIAN.Net - Google-ի, Amazon-ի, Facebook-ի և այլ ընկերությունների ղեկավարները կմասնակցեն 2019-ի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին: Այդ մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է Ղազախստանում ընթացող «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում 2.0.Եվրասիայի ինովացիոն էկոհամակարգը» համաժովի ժամանակ:

Գրիգորյանը համաժողովի բոլոր մասնակիցներին հրավիրել է մասնկցել նաև հայաստանյան կոնգրեսին, որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9-ը, գրում է «Միր 24»-ը:

«Կարծում եմ, որ դա հետաքրքիր հարթակ կլինի մեր հերթական հանդիպման և քննարկումների համար,-պարզաբանել է ՀՀ փոխվարչապետը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքին հրավիրել է մասնակցելու 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թիմ Քուքին հանդիպել էր հունվարի 22-ին՝ Շվեյցարիայում, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էր եղել նաև Արսեն Գասպարյանը, ով այդ մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---