Ամերիաբանկի տվյալների մշակման կենտրոնը՝ լավագույն լուծում Global CIO-ի «Տարվա նախագիծ» մրցույթում

Ամերիաբանկի տվյալների մշակման կենտրոնը՝ լավագույն լուծում Global CIO-ի «Տարվա նախագիծ» մրցույթում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնը ճանաչվել է որպես լավագույն լուծում «Տարվա նախագիծ» Global CIO պաշտոնական պորտալի կողմից անցկացվող մրցույթում:

Ամենամյա այս մրցույթին մասնակցել է ԱՊՀ երկրների ընկերությունների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների 262 նախագիծ: Երեք անվանակարգերում հաղթող են ճանաչվում այն նախագծերը, որոնք ստանում են ամենաբարձր վարկանիշը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների տնօրենների օնլայն քվեարկության արդյունքում:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 30-ին Մոսկվայում, մրցանակը շնորհվել է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանին: Կենտրոնի նախագծումը և կառուցումն իրականացվել է «Սոֆթլայն» ընկերության կողմից, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Ամերիաբանկի՝ 2017-ին կառուցված, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող տվյալների մշակման նոր կենտրոնն ապահովում է բանկի բոլոր գործընթացների անխափան և արդյունավետ իրականացումը: Կենտրոնի ինժեներական համակարգերը համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության,անվտանգության և գործընթացների անընդհատության TIER III պահանջներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---