ՄԻԵԴ ներկայացված Քոչարյանի գանգատները գրանցվել են![]() 2 փետրվարի 2019 - 10:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատները գրանցվել են: Այդ մասին հայտնել է նրա պաշտպանական խումբը։ ՄԻԵԴ քարտուղարության կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացվել է, որ դատարանը քննության կառնի գործերն առաջին իսկ հնարավորության դեպքում: Գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է, այն կշարունակվի փետրվարի 4-ին։ Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտնել է, որ երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ: «Չի բացառվում, որ այդ բողոքում ներառվի նաև 18-րդ հոդվածը, որը սահմանում է, թե ով է քաղբանտարկյալը», - ասել էր նա:Արամ Օրբելյանը նշել է, որ հայկական դատական ատյաններում Քոչարյանի` քաղբանտարկյալ լինելու հարցը չի քննարկվում: «Այստեղ ցույց ենք տալիս իրավական խախտումները, որը մշակման փուլում է: ՄԻԵԴ դիմելը կախված չէ միայն այսօրվա դատական նիստի արդյունքից, որը, իհարկե, կարևոր է, բայց հաշվի է առնվելու նաև ընթացքը», - ընդգծել էր Քոչարյանի փաստաբանը։ Ռոբերտ Քոչարյանը անցնում է Մարտի 1-ի գործով. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |