Վաճառվող «Հայոց լեզվի» հարցարանները ԿԳՆ-ն չի երաշխավորել![]() 2 փետրվարի 2019 - 10:26 AMT PanARMENIAN.Net - «Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի (հարցարանների) տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: «Հետևաբար, նախարարության կողմից չերաշխավորված ուսումնական նյութերի օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում արգելվում է»,-ասվում է ԿԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ ընթացիկ տարվա ավարտական քննության թեստերում այդ ժողովածուներում առկա նյութերը չեն ընդգրկվելու, և դրանք ընդամենը նմուշային են: «Միաժամանակ հիշեցնում ենք, որ 9-րդ դասարանի ավարտական քննության թեստի նմուշը հասանելի է ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում` www.atc.am»,-նշված է ԿԳՆ հայտարարության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |