Թուրքիայում ցմահ բանտարկություն են պահանջում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի համար![]() 2 փետրվարի 2019 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքական դատարանը մեղադրանք է առաջադրել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին լրտեսության և կառավարության տապալման փորձի համար: Դատավարությունը սկսվելու է մարտի 26-ին: Դատարանը նաև որոշել է, որ Թոփուզը կալանքի տակ կմնա, գրում է Deutsche Welle-ն Anadolu-ի վրա հղումով: Թուրքիայի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջում Թոփուզի համար: Մենի Թոփուզին մեղադրում են ընդդիմադիր ամերիկաբնակ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ: Անկարան Գյուլենին է պատասխանատու համարում 2016-ի ամռանը Թուրքիայում հեղաշրջման փորձի համար: Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Թոփուզն ակտիվ շփումներ է ունեցել թուրք ոստիկանների և դատախազների հետ, որոնք գլխավորում էին նախկին կառավարական պաշտոնյաների դեմ ընթացող հակակոռուպցիոն հետաքննությունը: Թոփուզը, որը Թուրքիայի քաղաքացի է, ձերբակալվել է 2017-ի աշնանը, ինչը դիվանագիտական ճգնաժամ առաջացրեց Վաշինգտոնի և Անկարայի միջև: ԱՄՆ-ն ու Թուրքիան երկու ամսով կասեցրեցին վիզաների փոխադարձ տրամադրումը, սակայն հետո վերսկսեցին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |