Մերկելը փակում է իր ֆեյսբուքյան էջը![]() 2 փետրվարի 2019 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 1-ին տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտնել է, որ փակում է իր ֆեյսբուքյան էջը: Իր որոշումը Գերմանիայի կառավարության ղեկավարը կապել է Քրիստոնյա-դեմոկրատական միության նխագահի պաշտոնից հեռանալու հետ: «Ես կցանկանայի խնդրել, որ հետագայում ևս հետևեք իմ աշխատանքին՝ կանցլերի պաշտոնում: Դուք կարող եք անել դա դաշնային կառավարության ֆեյսբուքյան էջում կամ իմ բաժանորդը դառնալ Instagram-ում»,-պարզաբանել է նա, գրում է Deutsche Welle-ն: Մերկելի ֆեյսբուքյան էջից կարելի էր տեղեկանալ, որ նա Լև Տոլստոյի և Ֆյոդոր Դոստոևսկու երկրպագուն է, իսկ երաժշտության ասպարեզում նախընտրում է Վագներին և Մալերին, ինչպես նաև դասական ռոքի ներկայացուցիչներին՝ The Beatles, Karat: Մերկելի ֆեյսբուքյան էջը 2,5 մլն բաժանորդ ուներ: Մերկելը ԳԴՀ կանցլերի պաշտոնում կպաշտոնավարի մինչև 2021թվականը, երբ լրանում է նրա կառավարման ժամկետն ու կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |