Սելինջերի որդին կհրատարակի նրա անտիպ գործերը![]() 2 փետրվարի 2019 - 13:51 AMT PanARMENIAN.Net - «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» («Փրկիչը տարեկանի արտում») հանրահայտ վեպի հեղինակ Ջերոմ Սելինջերի ընտանիքը մտադիր է հրատարակել ամերիկացի գրողի անտիպ գործերը: Ինչպես հայտնել է գրողի որդին՝ Մեթ Սելինջերը, նա սկսել է աշխատել իր հոր տեքստերի վրա 2011-ին: Ըստ նրա, անտիպ գործերի ընթերցումն իր մոտ շատ հույզեր է առաջացրել, գրում է «Իզվեստիան» The Guardian-ի վրա հղումով: Նա հավելել է, որ պատասխանատվություն է զգում ընթերցողի առջև այդ տեքստերը հրապարակելու առումով: Սակայն, նա չի բացահայտել հրտարակման նախապատրաստվող տեքստերի բովանդակությունը: «Նա գրել է 50 տարի, անտիպ թողնելով գործերը, այնպես որ նյութերը շատ են»,-հավելել է գրողի որդին: Նա նաև ասել է, որ դրանք հրատարակելու համար տարիներ կպահանջվեն: «Փրկիչը տարեկանի արտում»ստեղծագործության հայտնի դառնալուց հետո Սելինջերը սկսեց վարել մենակյաց կյանք՝ հրաժարվելով հարցազրույց տալ։ 1965 թվականից դադարեց տպագրվել՝ ստեղծագործելով ինքն իր համար։ Սելինջերն արգելք դրեց վաղ ստեղծագործությունների (մինչև «Լավ է բռնվում ձկնիկ-բանանիկը») վերահրատարակման վրա և կանխագելեց իր նամակների հրատարակումը։ Կյանքի վերջին տարիներին նա ապրում էր բարձր պարիսպներով առանձնատանը՝ Քորնիշում, Նյու Հեմփշիր՝ արտաքին աշխարհից կտրված։ Սելինջերը մահացել է 2010 թվականի հունվարի 27-ին 91 տարեկան հասակում Նյու Հեմփշիրի իր առանձնատանը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |