Մեկ ամսում Վրաստանում խոզագրիպից 20 մարդ է մահացել

Մեկ ամսում Վրաստանում խոզագրիպից 20 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Մեկ ամսում Վրաստանում խոզագրիպից և դրա արդյունքում առաջացած բարդություններից 20 մարդ է մահացել: Մահացածների թվում կան երեխաներ, հղի կանայք և նույնիսկ երիտասարդ տղամարդիկ: Հիվանդությունը վատ են տանում տարեցները:

Ծնողները սկսել են հազվադեպ երեխաներին խաղահրապարակներ տանել, կրկնակի նվազել են այցելությունները թատրոններ և կինոթատրոններ, գրում է «Միր 24»-ը:

Գրիպի պատճառով փակ են մանկապարտեզները, երկարացվել են նաև դպրոցականների արձակուրդները: Առողջապահության նախարարությունը պնդում է, որ համաճարակից հաջողվել է խուսափել, թեև երկիրը մոտ էր այդ շեմին:

Այն մասին, որ Վրաստանում գրիպ է տարածված և հարկավոր է պահպանել կանախարգելիչ միջոցառումները, զբոսաշրջիկներին զգուշացնում են սահմանին՝ անձնագրային անցակետերում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---