Կալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. Զոհեր կան

Կալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. Զոհեր կան

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Cessna 414A ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Աղետի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել:

Ինքնաթիռը բռնկվել է, դիպել շենքին և ընկել հարևան տան հետևի բակում: Զոհվածների թվում է նաև օդաչուն, որը մենակ է եղել է ինքնաթիռում և տան 4 բնակիչները: Եվս 2 մարդ է տուժել, նրանց այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, գրում է Lenta.ru-ն CBC News-ի վրա հղումով:

Ինքնաթիռը դուրս էր եկել օդանավակայանից, որը գտնվում է վթարի վայրից 20 կմ հեռավորության վրա: Վթարի պատճառը դեռ հայտնի չէ:

Ըստ ականատեսների, տունը բռնկվել է, երբ ինքնաթիռը բախվել է տան պատին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---