Կալուգայում ավտոբուսի վթարից հայեր են տուժել![]() 4 փետրվարի 2019 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Կալուգայի շրջանում ավտոբուսի վթարից տուժածների թվում նաև հայեր կան: Տուժածները ՌԴ քաղաքացիներ են, հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Վթարի հետևանքով տուժել են 2008-ին ծնված Մարիա Առաքելյանը և 1988-ին ծնված Սոնա Ադամյանը: Նրանք տեղափոխվել են Կալուգայի քաղաքային հիվանդանոց: Տեղեկությունները մյուս տուժածների մասին ճշտվում են: Ավտոբուսում հիմնականում երեխաներ են եղել: Դեսպանատունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ: Վթարը տեղի է ունեցել փետրվարի 3-ի առավոտյան Կալուգայի մարզում: 48 ուղևորից 33-ը երեխա է եղել: Տրանսպորտային միջոցը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 32 մարդ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |