Իսրայելը սկսել է պատ կառուցել Գազայի հատվածի հետ սահմանին![]() 4 փետրվարի 2019 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը սկսել է պատ կառուցել Գազայի հատվածի հետ սահմանին: «Պատնեշը կխոչընդոտի ահաբեկիչների ներթափանցումը Գազայի հատվածից Իսրայել»,-հայտարարել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պատնեշն անցնելու է արդեն ավարտին հասցված ստորգետնյա պատնեշի երկայնքով: Ստորգետնյա պատնեշը նախատեսված է կասեցնելու ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից թունելների կառուցումը: Պաշտպանական պատնեշը 6 մ բարձրություն կունենա և 65 կմ երկարություն և կձգվի Պաղեստինի տարածքների հետ սահմանով, գրում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն զգուշացրել էր նոր անկարգությունների վտանգի մասին: Ըստ նրա, եթե Գազայի հատվածում հանգիստ չլինի, ապա նույնիսկ նախընտրական շրջանում Իսրայելի իշխանությունները չեն խուսափի վճռական գործողություններից: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Իսրայելում կայանալու են ապրիլի 9-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |