Բրիտանիան, Իսպանիան և Շվեդիան ճանաչել են Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ 4 փետրվարի 2019 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիան, Իսպանիան և Շվեդիան ճանաչել են Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Եվրամիության համատեղ հայտարարությունը Գուաիդոյին նախագահ ճանաչելու մասին, եթե Մադուրոն չհայտարարի նոր նախագահական ընտրությունների մասին, արգելափակել է Իտալիան, գրում է «Վեդոմոստին» Politico-ի վրա հղումով: «Մադուրոն մեր սահմանած 8 օրյա ժամկետում չհայտարարեց նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Ուստի Միացյալ Թագավորությունը Խուան Գուաիդոյին է ճանաչում երկրի ժամանակավոր սահմանադրական նախագահ՝ մինչ օրինական ընտրությունների անցկացումը: Հուսով ենք, որ դա վերջ կդնի հումանիտար ճգնաժամին»,-գրել է Twitter-ում Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը: Նմանատիպ հայտարարություն է արել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: Գուաիդոյին սատարելու մասին է հայտարարել նաև Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրեմը: Փետրվարի 3-ին հրապարակվեց եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսի համատեղ հայտարարությունը՝ Վենեսուելայի գծով Միջազգային շփման խմբի առաջին նիստի մասին, որը կայանալու է նախարարների մակարդակով Մոնտեվիդեոյում 2019-ի փետրվարի 7-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |