Թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը պատրաստ է![]() 4 փետրվարի 2019 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը պատրաստ է և կներկայացվի Երևանի ավագանու հաստատմանը: Այդ մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Հայկ Մարությանին: Նշվել է նաև, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ՝ գործընթացը սկսելու վերաբերյալ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Հունվարի 28-ից փետրվարի 3-ը Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և կառուցվածքային ստորաբաժանումների «թեժ գծի» հեռախոսահամարներով թափառող շների վերաբերյալ ստացվել է 131 ահազանգ՝ 14-ով ավելի նախորդ շաբաթվա համեմատ: Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել էր տնային կենդանիների համար 5000 դրամ տուրք գանձելու օրենքին։Նա նշել էր, որ այդ օրենքը գործում է 2011 թվականից, սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդ գումարը չի գանձվելու։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |