ԵՄ-ն ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի դեմ բալիստիկ հրթիռների փորձարկումների պատճառով![]() 5 փետրվարի 2019 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի դեմ բալիստիկ հրթիռների փորձարկումների պատճառով: Այդ մասին ասվում է ԵՄ Խորհրդի կայքում: «Խորհուրդը խորապես մտահոգված է մի քանի անդամ պետությունների տարածքում Իրանի կողմից իրականացվող թշնամական գործունեությամբ: Այդ կապակցությամբ ԵՄ Խորհուրդը որոշել է ցուցակում ընդգրկել ևս 2 ֆիզիկական և 1 իրավաբանական անձի»,-ասվում է կոմյունիկեում: Փաստաթղթում չի նշվում, թե որ քաղաքացիների և որ ընկերության մասին է խոսքը, գրում է «Վեդոմոստին: ԵՄ-ն կոչ է անում Իրանին «անհապաղ վերջ տալ անընդունելի գործունեությանը՝ բալիստիկ հրթիռների փորձարկումներին, կասեցնել համապատասխան տեխնոլոգիաների տարածումը տարածաշրջանում: ԵՄ-ն մտահոգված է, որ Թեհրանը փորձում է ավելացնել բալիստիկ հրթիռների ճշգրտությունն ու հեռահարությունը, ասվում է փաստաթղթում: ԵՄ-ն կոչ է անում Իրանին ձեռնպահ մնալ բալիստիկ հրթիռների փորձարկումներից: Հունվարին Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վճարային մեխանիզմ են ստեղծել Իրանի հետ առևտրի համար, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին: Այդ մեխանիզմի միջողով եվրոպական երկրները մտադիր են պահպանել 2015-ին կնքված Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը: Այն սպառնալիքի տակ է հայտնվել, քանի որ ԱՄՆ-ն դուրս է եկել համաձայնագրից 2018-ի մայիսին՝ վերականգնելով պատժամիջոցներն Իրանի դեմ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |