Վրաստանի խորհրդարանը վերադարձել է Թբիլիսի![]() 5 փետրվարի 2019 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում կբացվի Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը: Վերջին 6 տարում առաջին անգամ խորհրդարանի Թբիլիսիի շենքում ընդլայնված նիստ կանցկացվի: Խորհրդարանը սահմանադրական և խորհրդարանի կանոնակարգի փոփոխությունների հիման վրա Թբիլիսի է վերադարձել Քութաիսիից, որտեղ աշխատում էր 2012-ից, գրում է «Sputnik Գրուզիան»: Փետրվարի 5-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն կներկայացնի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև 2019-ի հեռանկարները: Ըստ նոր կանոնակարգի, խորհրդարանում «նախարարական ժամ» կլինի, այսինքն յուրաքանչյուր նախարար պարտավոր կլինի տարին մեկ անգամ ելույթ ունենալ պատգամավորների առջև: Փետրվարի 5-ին դա կլինի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլին: Վրաստանի խորհրդարանը Քութաիսի էր տեղափոխվել 2012թ.: Սահակաշվիլիի նախագահության օրոք որոշվեց բարձրագույն օրենսդիր մարմինը տեղափոխել մայրաքաղաքից՝ «Քութաիսին զարգացնելու և իշխանությունն ապակենտրոնացնելու» նպատակով: Խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի որոշմամբ, 2014-ին խորհրդարանական կոմիտեները սկսեցին գործել Թբիլիսիում: Վերականգնվեց նիստերի դահլիճը: Վրաստանի խորհրդարանը 1990-ականների սկզբից մինչև 2012 թվականը տեղակայված էր Թբիլիսիում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |