Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել 5 փետրվարի 2019 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018-ի փետրվարի 9-ի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ Ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել: Այս մասին «Արցախպրեսին» տեղեկացրել են Արցախի Հանրապետության դատախազությունից: Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանում, որ, նա հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017թ. փետրվարի 1-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության Զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո ձերբակալվել էր պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից: Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին Բաքվին հանձնելու պատրաստակամության մասին։ 2017-ի փետրվարի 1-ի ցերեկը՝ մառախուղից օգտվելով, Հուսեյնզադեն զինված ստորաբաժանման հետ փորձել էր ներթափանցել հայկական դիրքեր Թալիշի ուղղությամբ։ Հայկական զինծառայողները, սակայն, կարողացել են կանխել խմբի առաջխաղացման փորձը․ առնվազն 1 ադրբեջանցի զինծառայող վիրավորվել էր (նույն օրը Բաքուն հայտնել էր սերժանտ Ռաուֆ Իսաևի վիրավորվելու մասին), Հուսեյնզադեն՝ գերեվարվել։ ՊԲ-ն զոհեր և վիրավորներ նշված գործողության ժամանակ չէր ունեցել։ Ընթերցեք նաև.Արցախը պատրաստ է ադրբեջանցու հանձնել Բաքվին․ Ով է նա Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |