Ավինյան. Կառավարության ծրագիրն ԱԺ կներկայացվի փետրվարի 6-ին![]() 5 փետրվարի 2019 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով և կհրապարակվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Փոխվարչապետը նշել է, որ դրա արդյունքում արդեն ավելի առարկայական քննարկումներ կարող են գնալ կառավարության տեսլականին ՎԶԵԲ ռազմավարությունը մոտարկելու առումով: Նա նաև հավելել է, որ կառավարության ծրագիրը հիմնված է ներառական աճի, տնտեսության մրցունակության բարձրացման և արտահանման խթանման վրա: Տիգրան Ավինյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը ռազմավարական գործընկեր է հանդիսանում Հայաստանի համար և արդյունավետ համագործակցությունը բանկի հետ շարունակում է խորանալ: Փոխվարչապետը կարևորել է մի շարք ուղղություններով ՎԶԵԲ հետ համագործակցությունը մասնավորապես տարբեր ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտի զարգացման, ֆինանսական շուկաների կայացման և ՓՄՁ ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի մասով: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մատեո Պատրոնեն նշել է, որ մոտակա ամիսների ընթացքում դիագնոստիկ ուսումնասիրության արդյունքում՝ ՎԶԵԲ-ը ձեռնամուխ է լինելու երկրի գործընկերության 5-ամյա ռազմավարության ձևակերպմանը՝ կառավարության ծրագրային առաջնահերթությունների հետ համահունչ և կառավարության հետ ակտիվ երկխոսության միջոցով: Սա լինելու է նաև գարնանը սպասվող ՎԶԵԲ նախագահի Հայաստան այցի օրակարգային հարցերից մեկը: Զրուցակիցները քննարկել են նաև ՎԶԵԲ աջակցությամբ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության, տեղական կապիտալի շուկայի զարգացման, պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման գործիքակազմի հետ կապված հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |