Սյունիքում թերթի խմբագիրն իր մեքենայի հրկիզումը կապում է նախկին մարզպետի հետ![]() 5 փետրվարի 2019 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Կապանում հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի մեքենան. նա միջադեպը կապում է իր մասնագիտական գործունեության հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Խմբագիրը նշում է, որ իրենց թերթը հիմնականում անդրադարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ փորձելով պարզել սեփականատերերին, նաև խնդիրներ է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ: «Գնահատում եմ դա որպես մեր մասնագիտական աշխատանքների պատճառով կատարված հանցագործություն, ուրիշ խնդիր ես չեմ տեսնում, ուրիշ պատճառ չեմ տեսնում: Մեր թերթի առաքելությունը 15 տարի շարունակ այդ է՝ լուսաբանել Սյունիքի մարզը: Պարզապես մի ոլորտ կա, որ ցավագին է ընդունվում: Մենք ժամանակին նախկին մարզպետին՝ Վահե Հակոբյան անունով մարզպետ ունեինք, նրա գործունեության հետ համաձայն չէինք, և բավականին շատ նյութեր հրապարակվում էր այդ ուղղությամբ, լուսաբանվում էր: Մենք բավականին շատ հոդվածներ ունենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, և այդ խնդիրները հանգում էին պարզագույն մի հարցի՝ մենք ընդամենը ուզում էինք ճշտել, թե ովքեր են Քաջարանի կոմբինատի սեփականատերերը, ովքեր էին մասնավորեցման ժամանակ՝ 2004 թվականին, և ովքեր են հիմա, և ինչ ճանապարհով է տեղի ունեցել սեփականության վերաբաշխումը: Այդ էինք ուզում իմանալ: Մենք բարձրացնում ենք հարցեր, որոնք, առնվազն, Քաջարանի կոմբինատի ծպտված, թաքնված բաժնետերերին դուր չի գալիս», - ասել է նա: Ըստ Ալեքսանյանի վերջին երկու տարում խմբագրության աշխատակիցների վրա բազմաթիվ այլ հարձակումներ էլ են եղել, որոնց մեղավորներին իրավապահները չեն բացահայտել: «Ընդամենը 2018 թվականի օգոստոս ամսին հենց այստեղ՝ նույն շենքի բակում, օրվա վերջին խմբագրի վրա՝ ինձ վրա տեղի է ունեցել հարձակում, և մինչև այսօր գործը չի բացահայտվել, հարուցված քրեական գործն էլ կարճել են», - ասել է խմբագիրը: Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ նշել է, որ թերթը տարիներ շարունակ իր մասին ապատեղեկատվություն է տարածել, ինչի կապակցությամբ իրենք դատարան են դիմել և բոլոր հարցերը մշտապես լուծել են իրավական հարթությունում: Նա հայտնել է, որ միջադեպի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |