Բաբայան. Սերժ Աարգսյանը 2017-ին Արցախում քննարկել է հողեր զիջելու հարցը (վիդեո) 5 փետրվարի 2019 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին Արցախում հանդիպել է երկրի վերնախավի հետ և քննարկել է տարածքային զիջումների հարցը: «Ղարաբաղցիներին հարցրեք՝ 2017 թվականին Հայաստանի այն ժամանակվա գործող նախագահը ձեզ հետ ինչի ՞ մասին է բանակցել, ի՞նչ զիջումներ պետք է անեիք, ինչպե՞ս պետք է անեիք։ Ղարաբաղի ղեկավարությանն այդ հարցերն ուղղեք, որ հիմա բլբլում են, թող այն ժամանակ բլբլային», - ասել է Բաբայանը: Նա հորդորել է հարցեր տալ ԼՂ ԱԺ պատգամավորներ Ռազմիկ Պետրոսյանին և Արմո Ծատրյանին, թե ինչ է քննարկել նրանց հետ Սարգսյանը 2017 թվականին «դահլիճում հավաքված»։ «Ամբողջ այդ վերնախավն այն ժամանակ «բերանը ջուր էր հավաքել»: Երբ նրանք անկեղծ ասեն, թե ինչի մասին են խոսել, այդ ժամանակ պարզ կլինի նաև, թե ինչու են ինձ կալանավորել», - ասել է Բաբայանը: 2018 թվականի ամռանը Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել մի խումբ պատգամավորների երաշխավորության մասին միջնորդությունը և «Իգլա»-ի գործով դատապարտյալներ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը ազատ են արձակվել: Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականի մարտի 22-ին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով: Նույն թվականի նոյեմբերի 28-ին դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել նրան:Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարվա ազատազրկմանէ դատապարտվել: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |