ՀՀ-ն կարող է գործակցել լեհական «Լուբավայի» հետ ռազմարդյունաբերությունում 6 փետրվարի 2019 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և լեհական «Լուբավա» ռազմարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Դեսպան Չեպլակն իր հերթին խոսել է ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարևորության մասին և վերահաստատել է ՀՀ վարչապետին ուղղված՝ Լեհաստան այցելելու հրավերը: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Հայ-լեհական տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը: «Լուբավան» ռազմատեխնիկա և ռազմամթերք արտադրող լեհական ընկերություն է: Այն գործունեություն է ծավալում ավելի քան 60 տարի: Ընկերության արտադրանքը պահանջարկ ունի աշխարհի ավելի քան 40 երկրում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |