Facebook Messenger-ում արդեն կարելի է ջնջել ուղարկված հաղորդագրությունները 6 փետրվարի 2019 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը հաղորդագրությունների հեռացման նոր գործառույթ է ներմուծել Messenger-ում: Ընկերությունը հայտնել է, որ դրանք հնարավոր կլինի «հեշտությամբ ջնջել» ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում: Ընդ որում օգտատերը կարող է ընտրել գործառույթը՝ «հեռացնել բոլորի մոտ» կամ «հեռացնել իր մոտ»: Երկխոսության բոլոր մասնակիցները հաղորդագրությունը հեռացնելու մասին ծանուցում կստանան: Գործառույթը հասանելի է բոլոր օգտատերերի համար iOS և Android օպերացիոն համակարգերի վերջին տարբերակներում, գրում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը մտադիր է կապակցել Instagram-ը, WhatsApp-ն (պատկանում են Facebook-ին) ու Facebook Messenger-ը, որպեսզի օգտատերերը կարողանան հաղորդագրություններ փոխանակել՝ մի հավելվածից մյուսին չանցնելով: Այդ մասին հայտնում է The New York Times-ը նախագծի 4 մասնակցի վրա հղումով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |