«Պոբեդան» ձեռքի ուղեբեռի համար նոր կանոններ է սահմանել 6 փետրվարի 2019 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը տանուլ է տվել գործը դատարանում և այժմ փոխում է ձեռքի ուղեբեռի կանոնները: Այսուհետ ուղևորը ձեռքի ուղեբեռ տանելու 2 տարբերակ կունենա, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Մասնավորապես, փետրվարի 18-ից ավիաընկերության չվերթներում թույլատրվում է ինքնաթիռում մեկ տեղի համար ունենալ 10 կգ ու 36 х 30 х 4 սմ չափսերը չգերազանցող ձեռքի ուղեբեռ: Ինքնաթիռի սրահ կարելի է տանել հետևյալ իրերը՝ կանացի պայուսակ, պորտֆել, ուսապարկ, որոնց չափսերը չեն գերազանցի 36 х 30 х 23 սմ-ն, ինչպես նաև ծաղկեփունջ, վերնազգեստ, դեղեր և սնունդ թռիչքին ներկա երեխայի համար, մեկ կոստյում, մանկասայլակ, հենակներ, ձեռնափայտ, ծալովի հաշմանդամի սայլակ, ապրանքներ duty free-ից, որոնց չափսերը չեն գերազանցի 10 х 10 х 5 սմ, գրում է Deutsche Welle-ն: Միաժամանակ «Պոբեդայում» կշարունակեն գործել նաև հին կանոնները, որոնց համաձայն կարելի է որպես ձեռքի ուղեբեռ վերցնել ցանկացած քաշի ու քանակի իրեր, եթե դրանք բոլորը միասին տեղավորվում են 36 х 30 х 27 սմ գաբարիտների մեջ: Ըստ ավիաընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովի, ուղևորները կկարողանան իրենք ընտրել հարմար տարբերակը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |