Աղաբեկյան. Արցախի նախագահ պետք է լինի Արայիկ Հարությունյանը՝ այլընտրանք չկա 6 փետրվարի 2019 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կարծում է, որ 2020-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում պետք է ընտրել Արցախի նախկին վարչապետ, պետնախարար Արայիկ Հարությունյանին: Ըստ Աղաբեկյանի նրա թեկնածությանն այլընտրանք չկա։ «Ամեն անգամ լինելով Ստեփանակերտ քաղաքում, աջից-ձախից անընդհատ հարցնում են ինձ, վերջը ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը: Հրապարակային պատասխանում եմ բոլորին. 2012թ. լինելով Արցախի փոխվարչապետը և աշախատելով վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, իմանալով նրա պատկերացումները և տեսլականը Արցախի ապագայի, նրա զարգացման մասին գտնում եմ, որ երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, և հիմա հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք»,-գրել է Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում: Նա հավելել է, որ առաջիկայում դեռ առիթներ շատ կունենա խոսելու Արայիկ Հարությունյանի այլընտրանք չունենալու մասին: Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020թ. ընտրություններին։ Ընտրություններին իր մասնակցության մասին արդնե հայտնել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել Սեփական բնակարան ունենալը փոխել է Հայաստանից տեղափոխվելու ընտանիքի որոշումը Կիրանցի վարչական ղեկավար․ Սեփականաշնորհված 57 տարածք է անցել Ադրբեջանին Նա նշել է, որ նորակառույց դպրոցը վտանգավոր տեղում է, դժվար թե երեխաները կարողանան սեպտեմբերին այնտեղ հաճախել Բլինքենը հայտարարել է Վրաստանի հետ վիզային սահմանափակումների անցնելու մասին Նման անձինք իրավունք չեն ունենա ստանալ ԱՄՆ մուտքի արտոնագիր և չեն կարողանա այցելել ԱՄՆ Կիրանցը 8 շրջանավարտ ունի․ Վերջին զանգին ներկա էր նաև սահմանազատման հանձնաժողովի անդամներից մեկը Վերջինս սահմանազատման գործընթացի շրջանակներում է Տավուշում, պարբերաբար շրջում է Կիրանցում |