Հնդկաստանի 783 քաղաքացի ՀՀ-ում ժամանակավոր կացություն է ստացել՝ աշխատանքի հիմքով 6 փետրվարի 2019 - 18:22 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականին Հայաստանի Հանրապետությում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 1882 քաղաքացի: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 50-ին կարգավիճակ տրմադրելու հիմք է եղել ընտանիքի հետ միավորվելը, 1047 -ի դեպքում՝ ուսումը, 783 -ի դեպքում՝ աշխատանքը: Հնդկաստանի 2 քաղաքացի ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմքով: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությում ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը 5435 է: Կացություն ստացած օտարերկրացիների թվով Հնդկաստանին հաջորդում է Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ 971 քաղաքացի, Իրաքը՝ 360 քաղաքացի, Չինաստանը՝ 279, Ռուսաստանի Դաշնությունը՝ 257 քաղաքացի: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |