7 ավագ դպրոց կհիմնանորոգվի

7 ավագ դպրոց կհիմնանորոգվի

PanARMENIAN.Net - 2019 թվականին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում թվով 7 ավագ դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքներ կմեկնարկեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ կրութության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս աշխատանքների արդյունքում կբարձրացնենք դպրոցների սեյսմականության մակարդակը, կբարեկարգենք տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրական մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգենք սպորտային հրապարակներն ու կստեղծենք նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ», - գրել է նախարարը:

Ընթացիկ տարում կմեկնարկեն Երևանի Ա․ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցի, Տ․Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի, Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոցի, Շիրակի մարզի «Գյումրու ակադեմիական վարժարանի», «Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի», Սյունիքի մարզի «Գորիսի Ա․Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի», Գեղարքունիքի մարզի «Սևանի ավագ դպրոցի» հիմնանորոգման աշխատանքները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---