Քոչարյանը կմնա կալանքի տակ![]() 7 փետրվարի 2019 - 12:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը՝ մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը: Քոչարյանի փաստաբանները վիճարկում էին առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշումը, որով ևս 2 ամսով երկարաձգվել էր սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Քոչարյանի կալանքը: Ռոբերտ Քոչարյանը անցնում է Մարտի 1-ի գործով. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |