Բրազիլիայի նախկին նախագահը 13 տարով ազատազրկվել է 7 փետրվարի 2019 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մեղավոր է ճանաչվել կաշառակերության և փողերի լվացման մեջ և դատապարտվել է 12 տարի և 11 ամիս ժամկետով ազատազրկման: Այդ դատավճիռը դեռևս կարող է բողոքարկվել: Դատարանն ապացուցված է համարել, որ Դա Սիլվան օգնել է շինարարական ընկերություններից մեկին պատվերներ ստանալ պետության կողմից վերահսկվող նավթային Petrobras կոնցերնից Սան Պաոլո նահանգի Անտիբայա քաղաքում՝ վերանորոգման աշխատանքների դիմաց, գրում է Deutsche Welle-ն dpa գործակալության վրա հղումով: Լուլա դա Սիլվան բազմիցս է հայտարարել, որ կալվածքի սեփականատերն ինքը չէ, այլ իր ծանոթ գործարարը: Սակայն դատավոր Գաբրիելա Հարդթտը հիմնավորել է իր որոշումը այն հանգամանքով, որ գործարարն ու իր ընտանիքը որոշ ժամանակ օգտվել են անշարժ գույքից «որպես իրեցն սեփականություն: 2017-ին Դա Սիլվան արդեն մեկ անգամ դատապարտվել էր բանտարկության կոռուպցիայի և փողերի լվացման համար 9 տարի և 6 ամիս ժամկետով, որը հետագայում հասավ 12 տարի 1 ամսվա: Այժմ 73-ամյա քաղաքական գործիչը կրում է պատիժը Կուրիտիբայի բանտում: Դատավոր Սերժիու Մորուն, որը դատապարտել է Դա Սիլվային 2017-ին, այժմ արդարադատության նախարարն է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |