ՀՀ-ում աշակերտները տնայինները շաբաթվա մեջ 15 ժամում են անում, զարգացած երկրներում՝ ամենաշատը 9 ժամում 7 փետրվարի 2019 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում աշակերտները միջինում շաբաթական (բացառությամբ հանգստյան օրերի) 15 ժամ են ծախսում տնային աշխատանքի պատրաստմանը վրա: Բաց հասարակություն հիմնադրամի զեկույցի համաձայն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) երկրենրում (կազմակերպության մեջ մտնում են ԵՄ-ի, Ասիայի, Ամերիկայի զարգացած տնտեսություն ունեցող երկրները) աշակերտները միջինում 4-9 ժամ են տրամադրում: Օրինակ՝ ԱՄՆ-ում աշակերտները տնային աշխատանքին շաբաթական 6 ժամ են հատկացնում: Աշակերտների միջազգային գնահատման ծրագրով (PISA) մշտական առաջատարներ Հարավային Կորեայում և Ֆինլանդիայում հատկացվում է ընդամենը 3-4 ժամ: Զեկույցում նշվում է, որ տնային աշխատանքի կատարման վրա ծախսված ժամանակը չի նպաստում սովորողների ֆունկցիոնալ գրագիտության բարձրացմանը, քննադատական ու ստեղծագործ մտքի և խնդիրների լուծման կարողությունների զարգացմանը: «Եվ պատահական չէ, որ Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների (TIMSS) ստուգատեսի արդյուքներով, Հայաստանը զիջում է հարևան գրեթե բոլոր երկրներին՝ թե աշակերտների գրագիտության, թե տրամաբանության, և թե դպրոցում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու առումով», - նշված է զեկույցում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |