Զոհրաբյան. Դրոյի գործով Մնջոյանի փոխարեն այլ դաշնակցականներ պետք է բանտ նստեին

Զոհրաբյան. Դրոյի գործով  Մնջոյանի փոխարեն այլ դաշնակցականներ պետք է բանտ նստեին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի նիստում անդրադարձել է Դրոյի գործով ցմահ դատապարտյալ, դաշնակցական Արմենակ Մնջոյանին, ով վերջերս մահացել է բանտում:

«Ամեն օր ահազանգ է եղել, որ Դրոյի գործով կան սպիտակ թելեր, և այլ դաշնակցականներ պետք է նստած լինեին բանտում, և ոչ Արմենակ Մնջոյանը», - լրագրողների հետ զրույցում ասել է Զոհրաբյանը:

Դրոյի գործով մեղադրական եզրակացության մեջ, որի գլխավոր մեղադրյալներից մեկը եղել է ՀՅԴ բյուրոյի արդեն նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը գրված է, որ ՀՅԴ անդամների նկատմամբ ոտնձգություններ կատարած, ՀՅԴ կուսակցական գաղափարներին դավաճանած, կուսակցության նկատմամբ վնասարար գործունեություն ծավալած առանձին անձանց վրա հարձակվելու, ահաբեկչություն կատարելու և հաշվեհարդար տեսնելու, ինչպես նաև անօրինական տնտեսական գործունեություն ծավալելու և թմրաբիզնեսով զբաղվելու նպատակով մեղադրյալներ Հրանտ Մարգարյանն ու Արսեն Արծրունին 1992թ. դեկտեմբերին ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծել են «Դրո» անվանումով գաղտնի հետախուզական կառույց՝ կայուն զինված բանդա, որի անդամները գաղտնի հետապնդել և հավաքագրել են մարդկանց։

«Հ.Մարգարյանը 1991թ. սկզբին ձեռք է բերել և օգտագործել Ալեքսանդր Գուրգենի Թովմասյանի անվամբ լրացված,սակայն իր լուսանկարով պատրաստված թիվ 7 ԺԳ 626353 խորհրդային կեղծ անձնագիրը, որից բացի, 1993թ. ապրիլի 21-ին՝ իր լուսանկարով, սակայն Ասատուր Պարգևի Մելոյանի անվամբ լրացված ՀՀ քաղաքացու թիվ 42 նո. 0058378 արտասահմանյան կեղծ անձնագիրը», - նշված է մեղադրականում։

Եզրակացության համաձայն, ՀՅԴ ներսում գործած Դրո ահաբեկչական կառույցը երկու խոշոր գործողություն է իրականացրել՝ «Քերոբ» և «Թոփ-1» անուններով։ «Քերոբ» գործողության հետևանքով 1993թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Դրո կառույցի անդամների կողմից սպանվել են ՀՀ քաղաքացիներ Աշոտ Ներսիսյանն ու նրա կինը՝ Նունե Մարուքյանը, իսկ 1994թ. մայիսի 2-ին «Թոփ-1» գործողության արդյունքում սպանվել է դաշնակցական Գագիկ Սահակյանը։

Հրանտ Մարգարյանը Դրո գործի շրջանակրում դատապարտվել է, սակայն 1998 թվականի հայտնի դեպքերից հետո մի քանի գործիչների հետ միասին ազատ է արձակվել։ Իսկ ահա այս գործով անցնող մյուս հիմնական մեղադրյալներ՝ Արսեն Արծրունին դատապարտվել է ցմահ ազատազրկման, շարունակում է իր պատիժը կրել մինչև օրս։ Իսկ նույն գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը:

Ընթերցեք նաև՝ «Զոհրաբյան. Ենոքյանի ներման խնդրագրի արտահոսքը խանգարել է ներման արժանի դատապարտյալների ազատությանը»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---