Ձնամարտի առաջնություն՝ Հայաստանում 7 փետրվարի 2019 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայաստանում Ձնամարտի առաջնություն կանցկացվի։ Մրցույթը կկայանա փետրվարի 16-ին Ապարան քաղաքում, հայտնում է Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում: «Ճապոնական ծագմամբ այս մարտ-մրցույթը յուրօրինակ հնարավորություն է՝ վայելելու ձմեռն ու ձյունը, ունենալու անմոռանալի ժամանց ընկերների հետ։ Ձնամարտի առաջնությունը խոստանում է թեժ մրցակցություն և անակնկալներ»,-ասվում է գրառման մեջ։ Ըստ խաղի կանոնների ամեն թիմ ունի 7 խաղացող, 1 մարզիչ և 2 պահեստային խաղացող։ Ամեն խաղակեսը տևում է 3 րոպե։ Հաղթում է նա ով երկու խաղակեսում հաղթող է դուրս գալիս կամ այն թիմը, որը գրավում է հակառակորդի դրոշը, կամ ձնագնդի հարվածներով խաղից հանում է հակառակորդի բոլոր խաղացողներին, ինչպես նաև այն թիմը որը ավելի շատ խաղացող կունենա դաշտում խաղակեսի ավարտին։ Ամեն խաղակեսում յուրաքանչյուր թիմ կարող է օգտագործել մինչև 90 ձնագունդ։ Մասնակցության արժեքը յուրաքանչյուր թիմի համար՝ 40․000 դրամ: Խաղացողների դասավորությունը՝ 4 հարձակվող և 3 պաշտպան։ Խաղացողները ձնագնդի հարված ստանալու դեպքում դուրս են գալիս այդ խաղակեսից: Ձնագնդերը խաղընկերներին փոխանցվում են ձեռքից ձեռք, կամ գլորելու միջոցով։ Խաղացողը դուրս է գալիս անգամ երբ իր թիմակիցների ձնագունդն է կպնում իրեն, ներառյալ այն դեպքը, երբ մյուս խաղացողը ցանկանում է ձնագունդ փոխանցել խաղընկերոջը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |